211652_close_icon
views-count2604 դիտում article-date 10:18 17-03-2020

ՊԵԿ-ը նոր կարգ է սահմանել թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պետական եկամուտների կոմիտեն նոր նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսել նոր՝ 267․2 հոդված՝ հոգեմետ (հեգեներգործուն) նյութերի և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար՝ թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին, համեմատական առավել մեղմ պատժաչափերով։ Իսկ օրենսգրքի գործող 267.1 հոդվածի սանկցիաները (պատժամիջոցները) կմնան առանց փոփոխության միայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի համար։ Եվ նշվում է, որ նպատակը մաքսանենգության թվարկված առարկաների համար առանձնացված պատժողական համակարգ նախատեսելն է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր