23223 դիտում
09:01 17-03-2020
«Թեղուտ» ՓԲԸ-ի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է․ ««Թեղուտ» ՓԲԸ-ն տասն օրից ավելի չի աշխատում։ Թե՛ հանքավայրի, թե՛ ֆաբրիկայի աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնվել, ու դեռ հստակ էլ չէ, թե երբ նորից աշխատանքի կգնան։
«Իրատեսի» զրուցակիցը փոխանցեց, որ հանքի կառավարումը ստանձնած գործարար Նորիկ Պետրոսյանն օրեր առաջ ժողով է արել գործարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ ու դժգոհել նրանց աշխատանքից։ «Պետրոսյանը գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի հետ սուր խոսակցություն է ունեցել, ինչից հետո նա թողել ու հեռացել է։ Դեռ հայտնի չէ, դիմում է գրել ու հեռացե՞լ, թե՞ ուղղակի նեղացել ու որոշել է որոշ ժամանակ աշխատանքի չգնալ»,- ասաց մեր զրուցակիցը։
«Իրատեսի» ունեցած տեղեկություններով՝ Պետրոսյանի դժգոհությունը կապված է Թեղուտի հանքավայրի պոչամբարի չլուծվող խնդրի հետ։ Նշենք, որ հանքի նախկին շահագործող «Վալլեքս» ընկերությունը շահագործումը դադարեցրել էր հենց պոչամբարի պատվարի խնդրի պատճառով, ինչը, ըստ մասնագետների, կարող է չդիմանալ մեծ ծավալներին ու փլուզվել։ Իսկ դա անդառնալի հետևանքներ կբերի։
«Պոչանքները կավային հիմք ունեն, ինչը դժվարացնում է ջրի զտումն ու գոլորշացումը։ Հետևաբար պոչամբարում նախատեսվածից շատ ավելի մեծ ծավալով է պոչանք մնում։ Այսպես ասած՝ պոչամբարը «ծանրանում» է։ Դեռևս հստակ չէ՝ երբ նորից կսկսի աշխատել ֆաբրիկան, բայց մարդիկ արդեն խուճապի են մատնվել։ Ասում են՝ երկրորդ անգամ գործազուրկ դարձան։ Չգիտեն՝ ում հավատան, ում՝ ոչ»,- նշեց մեր զրուցակիցը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
09:19 10-12-2022
Արայիկ Հարությունյանի գլխավորած աշխատանքային խումբը պարապուրդի է մատնվել. «Ժողովուրդ»
28087 դիտում
23:36 04-10-2017
Խոշոր չափի գողություն «Թեղուտ» ՓԲԸ-ից. վնասը կազմում է 2 մլն 130 հազար դրամ
Այս բաժնից
466 դիտում
08:46 16-04-2024
1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»
631 դիտում
08:16 16-04-2024
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»