211652_close_icon
views-count3960 դիտում article-date 20:39 16-03-2020

Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից 50-65 օր հետո․ պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պայմաններում հանրաքվե տեղի ունենալ չի կարող։ Այս մասին Ազգային ժողովում արտակարգ դրության հայտարարելու հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հանրաքվեն տեղի կունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50 օր, և ոչ ուշ, քան 65 օր հետո։ Ըստ էության, հանրաքվեի պրոցեսը կսկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին նշանակված էր Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որով նախատեսվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները, սակայն Կառավարությունն այսօրվա հատուկ նիստում ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց՝ մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր