211652_close_icon
views-count5879 դիտում article-date 18:06 16-03-2020

Ի երախտագիտություն նրանց անձնուրաց աշխատանքի՝ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը կփոխանցեմ մեր բուժաշխատողներին․ ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ որպես երախտագիտություն այս օրերին բուժաշխատողների աշխատանքի՝ որոշել է այս ամսվա իր հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իր պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել բուժաշխատողներին։ Հայտարարությունում ասվում է․ «Սիրելի՜ հայրենակիցներ, Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։ Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։ Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում դառնալու է անցյալ։ Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր