6384 դիտում
17:56 16-03-2020
«Ամենակարևորը՝ ասողին լսող ա պետք». Ծառուկյանը՝ կորոնավիրուսի տարածման մասին
[url=https://news.am/arm/news/566319.html?fbclid=IwAR0VCe9cyKZtuSWOt6ChupL5rgPAtBASDUCvKzQydwMfZnxwMJV68ZjAA2A]News.am[/url]-ը գրում է. ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ երկրում արտակարգ իրադրություն մտցնելու կարիք կար: Այս մասին այսօր` մարտի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նա:
«Էսօր ամենակարեւորը ժողովրդի առողջական վիճակն է, որ պետք է ապահովվի: Եկածներին պետք է դիմավորել եւ 14 օր կարանտինի մեջ պահեն: Ես ասում եմ` որոշ տհասներ, ասում են, որ Ծառուկյանը կարանտին է ասել, սա է ասել, Ծառուկյանը նա ասեց, ինչ որ նորմալ մարդը պատկերացնում է: Վարակն եկել է Իրանից եւ Իտալիայից, որը շփվելով եւ կոլեկտիվում, եւ ընտանիքում, եւ դպրոցում, եւ հարսանիքում, որը տարածվել ա: Ամենակարեւորը ասողին լսող ա պետք»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանը նշեց, որ իրենք միայն չեն խոսում, այլ նաեւ գործողություններ են կատարում:
«Մենք ավտոբուսներն ենք ախտահանում, որը մեզ ոչ ոք չի ասե: Հիմա բոլորը պետք է ուշադիր լինեն, որ իրենցից չվարակվի իր հարազատը, հարեւանը, ընտանիքը, ասենք սպիրտով լվացվելով, տաքություն ունենա առանձնանա եւ ամեն ինչն էլ կկարգավորվի: Չկարգավորվող խնդիր չկա, խնդրին պետք է լրջորեն մոտենալ»,- ասաց նա:
Գագիկ Ծառուկյանի կարծիքով` ստեղծված իրավիճակում, որպեսզի տնտեսությունը շատ չտուժի պետք է հանձնարարություն տրվի, որ բանկային համակարգը սառեցնի վճարումները 3 ամիս ժամկետով. «Որ մենք կարողանանք ինչ ունենք պահենք, որպեսզի համաճարակի ավարտից հետո կարողանանք վճարումներ կատարել: Եթե մարդ չաշխատի, գումար չվաստակի ամեն ինչ կքանդվի, կավիրվի: Պետք չի ելնել ասել, օօօ՜, էսօր արեւ է դուրս եկել, հեսա համաճարակը կվերանա: Ասողին լսող ա պետք եւ ոչ թե արադարանալ»:
Նշենք, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 30 դեպք: Երկրում 1 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել:
Նմանատիպ նյութեր
9727 դիտում
15:23 04-04-2024
Ասողին՝ լսող է պետք. Ծառուկյանը խորհուրդ է տվել հարցերի պատասխանները փնտրել վերջին հարցազրույցում
3053 դիտում
17:20 19-01-2021
Շուշին ընկավ 2 պատճառով. Խորհրդատվությունը տվել եմ, բայց այդ խորհրդատվությունը լսող է պետք. Սեյրան Օհանյան
1948 դիտում
22:50 25-05-2024
«Ոչ թե փորձել են, այլ տեղադրել են լսող սարքը»․ Բագրատ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու մասին
Այս բաժնից
994 դիտում
23:37 10-01-2025
Արամ Ա Վեհափառը 2025-ը հռչակել է «ավանդույթների վերակենսավորման տարի»
4090 դիտում
22:20 10-01-2025
ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է ջերմաստիճանային զգալի տարբերություն
1036 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան