211652_close_icon
views-count2357 դիտում article-date 23:28 16-03-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 35դեպք, որից 25դեպքով հաշվարկվել է 4.869.378ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 10դեպքով նշանակվել է 1.000.000ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` [b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ [/b] Արձանագրվել է 30 դեպք, որից 25-ով հաշվարկվել է 4.869.378 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 500.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2դեպքով (1 ընկուզենի, 6 բոխի)հաշվարկվել է 370.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1դեպքով(1.2խմ վառելափայտ)՝43.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով նշանակվել է 400.000ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1դեպքով՝ 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 7դեպքով (30 բոխի, 9 հացենի, 1 լորենի, 5 կաղնի, 2 թեղի, 1 ուռենի, 4 թխկի, 1 քամատապալ բոխի, 1 տանձենի)հաշվարկվել է 2.865.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 10դեպքով (8.5 խմ վառելափայտ, 1 խմ թափուկ վառելափայտ, 9.2 խմ գերան, 0,15 խմ թափուկ փայտանյութ)՝1.097.568 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Գեղարքունիք՝ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 սոճենի, 1 ցցաչոր սոճենի)հաշվարկվել է 118.750 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 293.750ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 9.360 ՀՀ դրամի չափովշրջակա միջավայրին հասցված վնաս: Վայոց ձոր՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 կաղնի)հաշվարկվել է 26.250 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (5 ուռենի)հաշվարկվել է 45.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: [b] Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ[/b] Վայոց ձոր՝նախկինում արձանագրված ապօրինի որսի1 դեպքով (1 հատ մոխրագույն կաքավ) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Սյունիք՝ 1 դեպքով (ջրօգտագործման թույլտվության պահանջների խախտում) նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b]Ընդերքի պահպանության ոլորտ[/b] Արագածոտն՝նախկինում արձանագրված առանց անթափանց ծածկոցի խարամի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 2 դեպքով նշանակվել է 100.000ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 1.302.300 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր