211652_close_icon
views-count1760 դիտում article-date 17:22 16-03-2020

Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Փետրվարին կայացած երեք խաղում 25-ամյա պորտուգալացին դարձել է մեկ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Բացի Ֆերնանդեշից, մրցանակին հավակնում էին նաև «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն, «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, «Էվերթոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, «Վուլվերհեմթփոնի» պաշտպան Մեթ Դոհերթին և «Բերնլիի» դարպասապահ Նիկ Պոուպը: Հիշեցնենք, որ հունվարին մրցանակը ստացել էր «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն:

Նմանատիպ նյութեր