Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / կոչ է արել իր բոլոր աշխատակիցներին կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնել նոր աշխատաոճի: Լոզանի գլխավոր շտաբ կայանում աշխատում է ավելի քան 500 մարդ: Նրանք մարտի 16-ից, մինչև նոր ծանուցումը, բացառությամբ որոշ կարևոր գործառույթների, պետք է աշխատեն տանը:
ՄՕԿ-ը երկու շաբաթով փակել է նաև օլիմպիական թանգարանը: Լոզանում է տեղակայված նաև ազգային օլիմպիական կոմիտեների միջազգային ասոցիացիան: Այդ կազմակերպության դռները նույնպես փակվել են մարտի 16 –ից: Գլխավոր քարտուղար Գուննիլա Լինդբերգը ասել է, որ վիրուսի համաշխարհային բռնկումը աննախադեպ մարտահրավեր է համաշխարհային սպորտին:
Ազգային օլիմպիական կոմիտեները և մարզիկները կանգնած են բազում խնդիրների առջև: Ուստի անընդհատ փոփոխվող իրավիճակի դեմն առնելու համար են կատարվում ճկուն և անհրաժեշտ քայլերը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՄՕԿ-ը անցնում է նոր աշխատաոճի
2020.03.16 16:55


Twitter
Вконтакте
Одноклассники
