211652_close_icon
views-count3830 դիտում article-date 23:40 16-03-2020

Հետախուզվողները օդանավակայանից ներկայացվեցին ոստիկանություն

Մարտի 14-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից Վաղարշապատի բաժին են ներկայացրել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ վերադարձած 38-ամյա Սամվել Խ.-ին, որը հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ (Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 15-ին, ժամը 17.20-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և Էրեբունու բաժին ներկայացվել 24-ամյա Արքայիկ Կ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 15-ին, ժամը 12.40-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է վերադարձել և Վաղարշապատի բաժին ներկայացվել 36-ամյա Գարեգին Ս.-ն, որը փետրվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ (Բռնաբարության փորձը) և 147-րդ (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) հոդվածների մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Ախուրյանի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 14-ին, ժամը 13.45-ին, Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանել և Ախուրյանի բաժին է ներկայացել 35-ամյա Կարեն Գ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի (Յուրացնելուն կամ վատնելուն հանցակցելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր