211652_close_icon
views-count8970 դիտում article-date 16:06 16-03-2020

Երևանի քաղաքապետարանը կոչ է անում քաղաքացիներին չգնել փողոցում վաճառվող մթերքը. այն կարող է պարունակել վիրուսային տարրեր

Հարգելի քաղաքացիներ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, կարող են պարունակել վիրուսային տարրեր: Այդպիսի ապրանքների նկատմամբ չկա որակի վերահսկողություն: Պահպանե՛ք և մի՛ վտանգեք ձեր առողջությունը [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր