211652_close_icon
views-count30197 դիտում article-date 14:46 16-03-2020

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը մարտի 16-ից կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մարտի 16-ից ժամանակավորապես կդադարեցնի «Էջմիածին» և «Մեծամոր» մասնաճյուղերի աշխատանքը: Այս մասին տեղեկացանք ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի «Ֆեյսբուք»-ի էջից։ «Նշված մասնաճյուղերի վերաբացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք: Կարևորելով մեր հաճախորդների և աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, կրկին հորդորում ենք օգտվել բանկի հեռահար ծառայություններից և գործարքներն իրականացնել՝ բանկի բջջային հավելվածի միջոցով, 24/7 ռեժիմով գործող կանխիկի ընդունման տերմինալների և բանկոմատների միջոցով: Տերմինալների հասցեները կարող եք գտնել հետևյալ հղմամբ՝ https://www.acba.am/uploaded/ACBA-24-7.pdf։ Կարող եք օգտվել նաև մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և idram վճարային տերմինալներից: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88 կամ 010 31 99 99»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր