211652_close_icon
views-count20071 դիտում article-date 14:08 16-03-2020

Կոտայքի մարզպետարանի աշխատակիցների մի մասը հեռահար եղանակով է աշխատելու

Կոտայքի մարզի բնակիչների շրջանում այս պահին կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/1008755.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ «Կոտայքի մարզպետարանը այսօրվանից անցել է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու ռեժիմին: Խոսքը վերաբերում է հատկապես 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձանց աշխատանքի կազմակերպմանը։ Նշեմ, որ մարզպետարանում տեղադրված են ախտահանիչ լուծույթով տարաներ»,-«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է մարզպետը։ Պետրոսյանը նշեց, որ հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի բերովի վարակի այսօրվա իրավիճակը գնահատելու նպատակով մարզպետարանում կազմակերպվել է քննարկում: «Հայտնեմ, որ այս պահի դրությամբ Կոտայքի մարզի բնակիչների շրջանում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան. իրավիճակը ամենժամյա ռեժիմով գտնվում է մարզպետարանի և անձամբ իմ վերահսկողության ներքո: Բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է՝ամենօրյա կարգով մշտադիտարկում իրականացնել աշխատակիցների առողջական վիճակի վերաբերյալ և խիստ վերահսկողություն սահմանել, մարզի բոլոր բուժկենտրոններում ապահովել աշխատանքի փակ ռեժիմ, սահմանափակել տեսակցությունները և անհարկի այցելությունները, չեղարկել աշխատանքային բոլոր հանդիպումները, քննարկումները, գործուղումները, ժամանակավորապես չեղարկել նաև մարզային ենթակայության հաստատությունների տնօրենների և/կամ ուսուցիչների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթները՝ իրավական կարգավորումների պարագայում, համայնքների ղեկավարներին առաջարկել ևս չեղարկելու նախապես հայտարարված մրցույթները»,- գրել է Պետրոսյանը։ Կոտայքի մարզպետը հորդորում է քաղաքացիներին տեղիք չտալ խուճապ առաջացնող տրամադրություններին, պահպանել զգոնություն և հետևել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված քայլերին:

Նմանատիպ նյութեր