211652_close_icon
views-count40343 դիտում article-date 13:46 16-03-2020

Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքան իր [url=https://www.facebook.com/armen.ashotyan/posts/10220917282899963]էջում[/url] գրում է. «Ասում եք, վստահեք միայն պաշտոնական լրահոսին: Համաձայն եմ: Բայց ո՞ր պաշտոնական լրահոսին: Որ երկար ժամանակ տարածում էր անպատասխանատու և զվարճալի մթնոլո՞րտ իրավիճակի շուրջ: Որ թացքնու՞մ էր իրավիճակի իրական պատկերը: Որ երեկ հերքում էր մի լուր, իսկ այսօր հաստատու՞մ այն: Որ ֆեյք օգատատիրոջ վարչապետապաշտական գրառումներ է տարածում, հետո ջնջու՞մ: Որ օպերատիվ կերպով չի կարողանում տեղեկատվություն հաղորդել և մարդկանց թողնում է զլմների և խոսակցությունների հույսի՞ն: Որ վարակվածների իրական թիվը իմանալով, որոշում է "պորցիա-պորցիա" տեղեկացնե՞լ ժողովրդին: Կրկնեմ. պատրաստ եմ վստահել պաշտոնական աղբյուրներին, սակայն այդ պաշտոնական աղբյուրները պետք է վստահելի լինեն: Հուսամ, գոնե արտակարգ դրության ռեժիմում ավելի ազնիվ ու էֆեկտիվ կաշխատեք թե տեղեկատվության տրամադրման, թե ճգնաժամային կառավարման տեսակետից: Մի ավելացրեք ժողովրդի սթրեսը ձեր բառադիությամբ»։

Նմանատիպ նյութեր