211652_close_icon
views-count1835 դիտում article-date 13:00 16-03-2020

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշ դատական նիստերի քննությունը կիրականացնի գրավոր ընթացակարգով

Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մարտի 16-ից 23-ը ընկած ժամանակահատվածում նշանակված դատական նիստերի քննությունը կիրականացնի գրավոր ընթացակարգով։ Այս մասին հայտնեցին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմից։ «Այն դատական գործերով նշանակված դատական նիստերը, որոնցով պետք է ապահովել բանավոր կարգով քննություն, Վերաքննիչ դատարանի որոշումներով կհետաձգվեն, որի մասին գործին մասնակցող անձինք պատշաճ կծանուցվեն։ Խնդրում ենք դատական գործերի ընթացքին հետևել առցանց՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի ֆեյսբուքյան էջի միջոցով։ Անձնային շփումները հնարավորինս բացառելու համար գործին մասնակցող անձանց հորդորում ենք խուսափել փաստաթղթերը առձեռն դատարանի գրասենյակ հանձնելուց և դրանք ուղարկել փոստով։ Հրատապ և հույժ անհրաժեշտ դեպքերում փաստաթղթերը կարող եք ուղարկել միաժամանակ փոստով և դատարանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected]: Գործին մասնակցող անձանց խնդրում ենք գործի նյութերին ծանոթանալու, դրանց պատճենները ստանալու, գործի նյութերից քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելու համար դատարանի գրասենյակ ներկայանալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր