10214 դիտում
11:40 16-03-2020
Կոչ ենք անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին չանցնել բարեկրթության սահմանները, չպիտակավորել լրագրողներին և նրանց պատասխանելիս լինել զուսպ․ «Մեդիա պաշտպան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողների հանդեպ հանդուրժող լինել։
Լրատվականները լուր էին տարածել, ըստ որի` Տաթևիկ Ռևազյանը գնացել է Դանիա, որպեսզի իր երեխան այնտեղ ծնվի, քանի որ այնտեղ ապահով է։ Հոդվածում վիրավորանք չկար: Հոդվածին Տաթևիկ Ռևազյանը ևս արձագանքել էր: Նախարար Արայիկ Հարությունյանը, սակայն, հոդվածի հեղինակին անվանեց տգետ։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Արայիկ Հարությունյանին չանցնել բարեկրթության սահմանները, չպիտակավորել լրագրողներին և նրանց պատասխանելիս լինել զուսպ ու հավասարակշռված։
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ինչքան տգետ պետք է լինել` գրելու, որ գնացել է Դանիա, որովհետև այնտեղ ապահով է: Ամբողջ աշխարհը կորոնավիրուսի դեպքերի չափումների կայքը տարածում է, դժվա՞ր էր բացել ու տեսնել, որ Դանիայում իրավիճակը 41 անգամ ավելի վատ է, քան Հայաստանում:
Ու հետո կհոխորտան, որ անկախ իրավիճակից, իրենք ապահովում են խոսքի և տեղեկատվության ազատություն: Դուք ապահովում եք ապատեղեկատվության հաղթարշավը, ու չեք գիտակցում, որ ձեր այս նյութը երկրի համար ծանր իրավիճակում գործից շեղում է մի քանի հոգու, որոնք ստիպված պետք է զբաղվեն ձեր արածը հերքելով, հետևաբար` կտրվելով կորոնավիրուսի կանխարգելման գործընթացի հաղորդակցությունն ապահովելու իրենց հիմնական գործից»:
Նմանատիպ նյութեր
1031 դիտում
13:29 20-07-2022
ԲԴԽ-ն Գլխավոր դատախազությանը կոչ է անում լինել հնարավորինս զուսպ, չհատել կոռեկտության սահմանները
2413 դիտում
18:35 17-01-2021
Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները․ Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այս բաժնից
565 դիտում
20:08 22-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանին
574 դիտում
19:56 22-01-2025
ՔԿՀ-ներում ճաշացուցակը կազմելիս հաշվի են առնվում ազգային և կրոնական նախընտրությունները. ԱՆ
964 դիտում
19:44 22-01-2025
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին․ Ալեն Սիմոնյան