211652_close_icon
views-count51199 դիտում article-date 11:21 16-03-2020

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Էջմիածնի 27 ճանապարհներից 24-ը փակվել են. Փաշինյան. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահի դրությամբ ունենք կորոնավիրուսով ախտորոշման 28 դեպք, որոնցից 18-ն Էջմիածնի նշանդրեքի դեպքի հետ են կապված, առաջին 28 հիվանդներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, միայն Էջմիածնի 2 դեպքում է, որ թոքաբորբ ունեն, մյուսներն ուղղակի ջերմում են կամ նույնիսկ ջերմություն չունեն, իսկ առաջին պացիենտը դուրս է գրվում: [url=https://www.tert.am/am/news/2020/03/15/pashinyan/3237241?fbclid=IwAR0VKKd6xnRgwdDbQKIrBSV6TNWR9okgC3v4rPy51Qfpi3nk08PVWD7lqe4]Tert.am[/url]-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը տեղեկացրեց, որ Էջմիածնի 27 ճանապարհներից ժամը 23:00-ի դրությամբ բաց կլինի միայն 3 ճանապարհ: «Այդ բաց ճանապարհների պարագայում էլ պայմանը կլինի հետևյալը՝ տեղում արագ ջերմաչափում կիրականացվի, ովքեր ջերմություն կունենան՝ կինքնամեկուսացվեն»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ վիճակը վերահսկելի է: Ինչ վերաբերում է վարչապետի ընտանիքի ինքնամեկուսացմանը, նա ասաց. «Մեր ընտանիքը մինչև հիմա գտնվում է Սևանում, Բրազիլայից եկող լուրերն էին մեր մեկուսացման առաջին շարժառիթը, սակայն շաբաթ օրը ստացանք բացասական դեպք, բայց այսօր կորոնավիրուսի նոր արձանգրված Մեղրիի դեպքի հետ կապված ասեմ՝ Մեղրիից Երևան գալու ճանապարհին այդ քաղաքացու հետ շփում եմ ունեցել: Մեկ ժամ առաջ նոր թեստ եմ հանձնել, կեսգիշերն անց կլինի պատասխան, եթե դրական լինի, իմ ընտանիքը կշարունակի մեկուսանալ, եթե ոչ՝ վաղն առավոտյան կվերադառնամ Երևան, կաշխատեմ կառաարության շենքից՝ իմ աշխատասենյակից»,- ասաց նա: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր