211652_close_icon
views-count5626 դիտում article-date 10:49 16-03-2020

Ղազախստանն արտակարգ դրություն է հայտարարել. սահմանափակվում է ՀՀ քաղաքացիների մուտքը այդ երկրի տարածք

Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Հայաստանի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը ժամը 07։00-ը։ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց և հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների նկատմամբ. Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ, ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ, Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք, Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով:

Նմանատիպ նյութեր