211652_close_icon
views-count295258 դիտում article-date 10:22 16-03-2020

Կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 30 դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Երեկ գրանցված կորոնավիրուսի դեպքերից մեկն արձանագրվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, և գիշերն աշխատանքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում, որպեսի հասկանանք, թե ովքեր են շփման շրջանակը և մեկուսացնենք»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ մեկուսացման աշխատանքներն իրականացվել և իրականացվելու են: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Նմանատիպ նյութեր