211652_close_icon
views-count5706 դիտում article-date 09:53 16-03-2020

Վարչապետի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նա վերադարձել է աշխատանքի՝ քննարկելու արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հարցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ հայտնել է, որ իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կորոնավիրուսը թեստերի պատասխանները բացասական են եղել. «Մեր թեստերի պատասխանը կրկին բացասական է: Առավոտյան վերադառնում եմ Երեւան»։ Ավելի վաղ նա «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավից ժամանակ ինքը շփում է ունեցել Մեղրիի մի բնակչի հետ, ում մոտ մարտի 15-ին նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել։ «Մենք ամբողջ ընտանիքով մինչև հիմա գտնվում ենք Սևանում, քանի որ առաջին անգամ մեր ինքնամեկուսացման առիթը բրազիլիայի նախագահն էր, ում կնոջ հետ հանդիպել էր Աննան։ Մենք այդ դեպքի մասին իմանալուց հետո հանձնեցինք թեստ, որը բացասական էր։ Այսօր էլ դեռ ինքնամեկուսացած ենք, քանի որ այսօր նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք է արձանագրվել մի բնակչի մոտ, ում հետ ես ոչ շատ սերտ շփում եմ ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ։ Նա Մեղրիի բնակիչ է, որի հետ հանդիպել ենք Վայքում, անցնելիս ուղղակի շփվել ենք: Դրվագներից մեկում մենք մտանք բիստրո, և պարզվեց, որ այդ բիստրոյում այդ քաղաքացու մոտքվ անցել ենք, շփվել ենք: Գիշերը թեստի պատասխանը կլինի: Ես կրկին թեստ եմ հանձնել մոտ մեկ ժամ առաջ, որի պատասխանները կլինեն կեսգիշերն անց։ Պատասխանի դրական լինելու դեպքում ես և իմ ընտանիքը կշարունակենք ինքնամեկուսացումը, իսկ բացասականի դեպքում՝ մարտի 16-ին՝ առավոտյան, կվերադառնամ Երևան»,- նշել էր Փաշինյանը։ ՀՀ կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն և կքննարկվի Հայաստանում կամ հանրապետության առանձին հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցը։ Եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետը: Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր