211652_close_icon
views-count4460 դիտում article-date 19:19 15-03-2020

Սպարտակ Ղարաբաղցյան. Մի օր հորս ասել էին «ՔՈ ՏԵՂՆ ՈՎ ԼԻՆԵՐ, ԳԻՏԵՍ ԻՆՉԵՐ ԿՈՒՆԵՆԱՐ»

Սպարտակ Ղարաբաղցյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խորհրդային տարիներին շատ թե քիչ լավ կահույք, դաշնամուր, մինչևիսկ տոնածառի խաղալիքներ ձեռք բերելու համար պիտի լավ ծանոթ, կամ էլ մոսկվաներում բարեկամներ ունենայիր... Հայրս ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ մասնակից էր ու որոշ արտոնություններ ուներ. կարող էր նշածս տեսականուց ձեռք բերել ոչ միայն այստեղ, այլև ՄՈՍԿՎԱ, ԼԵՆԻՆԳՐԱԴ, ԿԻև, ԽԱՐԿՈՎ քաղաքներից; Մեր թաղում պատերազմի տարիներին թիկունքում պատստպարված մեկը կար, որ ամեն մայիսի 9-ին մեդալակիր կոստյումն էր հագնում ու առոք-փառոք օգտվում հասանելիք ու չհասանելիք արտոնություններից... Մի օր հորս ասել էր, ,,-ՔՈ ՏԵՂՆ ՈՎ ԼԻՆԵՐ, ԳԻՏԵՍ ԻՆՉԵՐ ԿՈՒՆԵՆԱՐ...,, Հայրս ժպիտով պատասխանել էր.,, ՀԱ, ես էլ անհերթ միս ու կարագ կառնեի...,, Սրանով նրանց զրույցն ավարտվել էր, ու մի բարև-բարլուս էր մնացել.... Դե հարևաններ էին, մի թաղում էին ապրում, երես-երեսի գալիս... Հայրս Խարկովում լավ ընկեր ուներ, ՊԱՎԵԼ էր անունը; Ընտանիքով մեզ հյուր էին եկել; Տեղը-տեղին ընդունեցինք, հյուրասիրեցինք, այնքան մտերմացանք, որ ՊԱՎԵԼԻՆ ՀՈՐԵՂԲԱՅՐ ՈՒ ՆՐԱ ԿՆՈՋԸ ՄՈՐԱՔՈՒՅՐ ԷԻՆՔ ասում ոչ թե քաղաքավարությունից դրդված, այլ հարազտի զգացումով... Հորեղբայր ՊԱՎԵԼԸ վարձահատույց լինելու համար երևի, հորս ասաց,,- Դու ՄԵՐ ԿԻևԻ ԱԶՏԱԳՐՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ես եղել, քեզ անհերթ կահույք է հասնում, ինչու չես օգտվում...,, Մորս ականջն ընկավ. Դե գիտեք, որ հայ կինը չի երազել տանը լավ կահույք ունենալ... Հայրս հասավ ԿԻև; Հորեղբայր ՊԱՎԵԼՆ էլ Խարկովից հորս հասավ... ԵՐբ ամեն ինչ , թվում էր, թե բարեհաջող ավարտ է ունեցել, ԽԱՆՈՒԹԻ ՏՆՕՐԵՆԸ ՀՈՐԻՑՍ ԿԻևՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄԻ տեղեկանք է պահանջում, կամ էլ.... պարզ է. հավելավճար... ԱՅՍՏԵՂ հորեղբայր ՊԱՎԵԼԸ համբերությունն հատած մարդու պես բռնում է հրեա տնօրենի օձիքից ասելով,,,, - ՇՈՒՆ ՇԱՆ ՈՐԴԻ, ՈՐ ԷՍ ՀԱՅԸ ՔՈ ՔԱՂԱՔՆ ԷՐ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ, ԻՆՉՈՒ ՉՀԱՐՑՐԻՐ, ԿԻևԻ ԳՐԱՆՑՈՒՄ ՈՒՆԵՍ ԹԵ ՉԷ...,, ՄԵԿ ամիս անց ԿԻևԻՑ կահույքը ԵՐևԱՆ հասավ... Մորս ուրախությանը չափ չկար...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր