3486 դիտում
19:02 15-03-2020
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն. քննարկվել են կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ինչպես հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, խորհրդակցության ժամանակ վերլուծվել է համաճարակային իրավիճակը հանրապետությունում և վարակի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները:
Երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և քաղաքացիների տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ որպես կորոնավիրուսի տարածումը կանխարգելող նշանակալի գործոն:
Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք: