211652_close_icon
views-count9589 դիտում article-date 23:40 15-03-2020

Եղիսաբեթ թագուհուն մոլեգնող կորոնավիրուսի պատճառով դուրս են բերել Բուկինգհեմյան պալատից

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհուն շտապ դուրս են բերել Բուկինգհեմյան պալատից՝ արագ տարածվող կորոնավիրուսի պատճառով: Մարտի 12-ից թագուհին բնակվում է Վինձորյան պալատում, որտեղ նրան տեղափոխել էին անձնական մեքենայով: Թագուհու խորհրդականները միջոցներ են ձեռնարկել, որպեսզի նրան վտանգից հեռու պահեն՝ հաշվի առնելով, որ 94-րդ տարեդարձին մնացել է ընդամենը մեկ ամիս: Բուկինգհեմյան պալատում աշխատում է մոտ 500 մարդ, այդ իսկ պատճառով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը բավական մեծ է, իսկ Վինձորյան պալատում ընդամենը 100 աշխատող կա: Եթե համաճարակի հետ կապված վիճակը բարդանա, ապա բրիտանական իշխանությունները ևս մեկ տարբերակ ունեն՝ Սանդրիգեմյան պալատը: Այնտեղ սպասարկում են ընդամենը մի քանի հոգի և վարակվելու հավանականությունը նվազագույն է: Վերջին շրջանում Եղիսաբեթ 2-րդը բավական ակտիվ հանդիպումներ են ունենում և թեպետ հիվանդության ախտանիշներ չկան, ոչ ոք չի ցանկանում ռիսկի դիմել:

Նմանատիպ նյութեր