211652_close_icon
views-count28296 դիտում article-date 16:02 15-03-2020

Մնա տանը․ «Տաշիր» առևտրի կենտրոնը փակ կլինի

«Հարգելի՛ տնտեսվարողներ և այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի։ Այս որոշումը բխում է հանրային շահերից, քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է: Վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ Բոլորիդ մաղթում ենք առողջություն»,-նշված է առևտրի կենտրոնի հայտարարության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, «Ռիո Մոլի», «Երևան Մոլի», «Դալմա Գարդեն Մոլի», «Մեգամոլ Արմենիա»-ի փակման մասին։

Նմանատիպ նյութեր