211652_close_icon
views-count2059 դիտում article-date 23:57 15-03-2020

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է

Մարտի 13-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, բնապահպանական ոլորտի իրավախաղտումներ հայտնաբերելու նպատակով հերթական շրջագայության ժամանակ, Վահագնի գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերել են շուրջ 3 խմ փայտանյութ և «ԳԱԶ-66» ավտոմեքենա: Մեքենայի վարորդը հայտնել է, որ փայտանյութն իրեն է, բայց փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է նաև, որ մարտի 12-ին Վահագնաձոր գյուղի հարակից անտառում հավաքել, բենզասղոցի գործադրմամբ մասնատել ու ցանկացել է տեղափոխել իր տան բակ։ Փայտանյութն ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի» անտառտնտեսության Վահագնիի անտառպետության անտառապետին։ Բենզասղոց վերցվել է: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր