211652_close_icon
views-count93792 դիտում article-date 23:51 14-03-2020

Էջմիածնում՝ բացի կորոնավիրուսից, իրենց սև գործն են անում ավտոմեքենաներ և բնակարաններ թալանողները. բնակիչները հույսները կտրել են ոստիկանությունից

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, վերջին օրերին Արմավիրի մարզում, մասնավորապես՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի վարչական տարածքում գտնվող հատվածներում հաճախակի են դարձել անձնական ունեցվածքի գողության, այդ թվում՝ բնակարանների և ավտոմեքենաների թալանման դեպքերը: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] ահազանգած մեծ թվով քաղաքացիներ ասում էին. «Էջմիածնին կարելի է տալ գողերի համար լավագույն պայմաններ ունեցող քաղաքի տիտղոս, քանի որ ամեն օր լսում ենք, որ կամ տուն են թալանել, կամ՝ ավտոմեքենա»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միայն 2 օրում նմանատիպ մի քանի դեպքեր են տեղի ունեցել: Երեկ՝ մարտի 13-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Խորոնք գյուղի բնակիչ Արմեն Ն.-ն և հայտնել, որ մարտի 12-ի ժամը 20:00-ից մինչև մարտի 13-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, նույն գյուղի Խորենացի փողոցի թիվ 67 տան դիմաց կայանված Մյասնիկ Խ.-ին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են էլեկտրական մմարտկոցը: Նույն օրը Վաղարշապատի ոստիկանություն է դիմել Աղավնատուն գյուղի բնակիչ Պարույր Ա.-ն և հայտնել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ անձը կամ անձինք շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել են ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը: Ժամեր անց նույն ոստիկանություն է դիմել Խորոնք գյուղի մեկ այլ բնակիչ Կարապետ Վ.-ն և հայտնել, որ գյուղի Շինարարների փողոցի իր տան դիմաց կայանված, իրեն պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են էլեկտրական մարտկոցը: Ժամեր անց նույն գյուղի բնակիչ Գևորգ Բ.-ն է դիմել Վաղարշապատի ոստիկանություն և հայտնել, որ իր տան դիմաց կայանված ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը գողացել են: Մարտի 12-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է դիմել Արագած գյուղի բնակիչ Աղասի Կ.-ն և հայտնել, որ մարտի 12-ին՝ ժամը 01:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իրեն պատկանող ՎԱԶ-2107 մակնիշի առջևի աջ դուռը և գողացել ձայնարկիչն ու մարտկոցը: Ժամեր անց նույն ոստիկանություն է ահազանգել Գեղակերտ գյուղի բնակիչ Էմմա Հ.-ն և հայտնել, որ նույն օրը գյուղի Զարյան փողոցի 2-րդ տան դիմաց կայանված՝ Անդրանիկ Մ.-ին պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի վրայից գողացել են էլեկտրական մարտկոցը: Ժամեր անց Վաղարշապատի ոստիկանություն է ահազանգել Արագած գյուղի բնակիչ Հենզել Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գյուղի 9-րդ փողոցի 2-րդ տան դիմաց կայանված՝ իրեն պատկանող ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայի մարտկոցը գողացել են: Ժամեր անց Վաղարշապատի ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի փորձագետ Արգամ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Արաքս գյուղին հարակից դաշտում տեղադրված բազային կայանից գողացել են նշված ընկերությանը պատկանող 4 հատ էլեկտրական մարտկոց՝ մինչ այդ կոտրելով կայանի մուտքի դռան փականը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված բոլոր փաստերով ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url] ահազանգած մի քանի բնակիչներ էլ ասում էին. «Ինչքան էս օրերին էդ կորոնավիրուսի դեմը կառնեն, էդքան էլ Էջմիածնի ոստիկանները կգտնեն գողերին: Հույս չունենք, որ գողերը կհայտնաբերվեն ու ապրանքները կգտնվեն»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր