87909 դիտում
22:20 14-03-2020
Ողբերգական դեպք Երևանում. կրկնակի վրաերթի ենթարկված 62-ամյա կինը ժամեր անց հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 26-ամյա Արայիկ Փ.-ն, իր վարած Nissan մակնիշի 36 GU 664 համարանիշի ավտոմեքենայով, Դավիթ Բեկի փողոցի թիվ 1 հասցեի թիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 62-ամյա Աննման Փ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Երևանի բնակիչ, 28-ամյա Սուրեն Զ.-ն, իր վարած Ford մակնիշի 50 TL 077 համարանիշի ավտոմեքենայով բախվել է վրաերթ կատարած Nissan-ի հետնամասին, որն էլ բախումից առաջ է ընթացել և կրկին վրաերթի է ենթարկել հետիոտն Աննման Խ.-ին:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց՝ գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրի զննությունը կատարելուց հետո Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է, ինչից հետո օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Վ. Բաղդասարյանի որոշմամբ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ավտոմեքենաներն էլ հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
99879 դիտում
21:43 14-09-2019
Ողբերգական դեպք Սյունիքի մարզում․ վրաերթի ենթարկված 5-ամյա տղան ժամեր անց հիվանդանոցում մահացել է
Այս բաժնից
3439 դիտում
20:18 16-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (15.12.2024 թ․)