211652_close_icon
views-count17815 դիտում article-date 20:03 14-03-2020

Լոնդոնում նորածնի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայում բժիշկները նորածնի մոտ կորոնավիրուսից վարակվելու դեպք են գրանցել: Նշվում է, որ Լոնդոնի բնակչուհին թոքաբորբի ախտանշաններով հիվանդանոց էր տեղափոխվել դեռևս մինչև ծննդաբերությունը: Բժիշկները հետազոտել էին կնոջն ու նորածնին և հաստատել, որ երկուսն էլ covid-19-ն են վարակվել: Ծննդաբերությունը անցել է Հյուսիսային Միդլսեքսի հիվանդանոցում: Ներկա պահին նորածինը բուժվում է նույն հիվանդանոցում: Մայրը ավելի ծանր վիճակում է գտնվում: Բժիշկները նրան տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոց: Առայժմ բժիշկները չեն պարզել, թե երբ է երեխան վարակվել. մինչ ծննդաբերությո՞ւնը, թե՞ դրանից հետո: Համաձայն վերջին տվյալների, Մեծ Բրիտանիայում վարակվածների թիվը հասել է 800-ի, 10-ը՝ մահացել են, 12-ը՝ դուրս գրվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր