211652_close_icon
views-count95411 դիտում article-date 15:59 14-03-2020

Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 69-ամյա կնոջ դի

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սևանի ջրասուզակը Սևանա լճից դուրս է բերել կնոջ դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին դուրս բերելուց հետո Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն և ոստիկանության Սևանի բաժին, որտեղից ժամանել են վարչության պետ Գևորգ Հակոբյանը և Սևանի բաժնի պետ Վիգեն Աղեկյանը։ Ոստիկանները պարզել են, որ ջրահեղձ եղած կինը Ծովագյուղի բնակիչ՝ 69-ամյա Գայանե Հ-ն էր, ում այսօր առավոտվանից հարազատները որոնում էին։ Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կինի նախաքննության ընթացքում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր