211652_close_icon
views-count4237 դիտում article-date 12:58 14-03-2020

Ինչպե՞ս են դիմավորելու Իտալիայից ժամանող չվերթի ուղևորներին. ներկայացնում է համաճարակաբանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առողջապահական եւ աշխատանքի տեսչության «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան Հայկ Կարապետյան ներկայացրել է, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված «Զվարթնոց» օդանավակայանում: Հայտնի է, որ վաղը՝ մարտի 15-ին, Իտալիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների համար հատուկ չվերթ կիրականացվի։ «Նման դեպքերի համար կան նախապես մշակված ընթացակարգեր, որոնց նպատակն է հնարավորինս նվազեցնել վարակի ներբերում եւ տարածումը մեր երկրում: Տվյալ թռիչքի ուղեւորները անմիջապես մեկուսացվում են այլ ուղեւորներից, հատուկ գոտիներ են ստեղծվում, որտեղով նրանք կարող են դուրս գալ առանց շփվելու այլ չվերթներով ժամանած ուղեւորների հետ: Արգելվում է նրանց մուտքը «դյութի ֆրի» գոտիներ: Անձնակազմի անդամները, որոնք աշխատանքի բերումով կարիք են ունենալու շփվել այդ ուղեւորների հետ, ունենալու են հատուկ պաշտպանիչ միջոցներ, ինչը եւս իր հերթին թույլ է տալու նվազեցնել վարակման որեւէ դեպք: Բացի այդ, նրանց ժամանումից հետո անմիջապես կատարվում են ախտահանման աշխատանքներ բոլոր այն տարածքներում, որտեղով նրանք անցնում են»,-ասաց Հայկ Կարապետյանը: Դիտարկմանը, թե բացի ուղեւորների ջերմությունը չափելուց ի՞նչ այլ միջոցառումներ են իրականացվում, նա պատասխանեց. «Ջեեւմաչափում է կատարվում, վիզուալ զննում է կատարվում, անհրաժեշտության դեպքում հարցում է կատարվում: Այդ երեքը միասին տալիս են ամբողջական պատկեր, որը սահմանին մուտքի համար բավարար է գնահատական տալու, իսկ դրանից հետո հաջորդ 14 օրվա ընթացքում նրանք գտնվելու են առողջապահական համակարգի հսկողության ներքո»: Համաճարակաբանի խոսքով, բոլոր չվերթների դեպքում լրացվում են հասցեական քարտեր. «Լրացվում է չվերթի համարը, ժամանման ամսաթիվը, ժամանման երկիրը, քաղաքը, անուն ազգանուն, հեռախոսահամար եւ ՀՀ-ում գտնվելու վայրը: Նպատակն այն է, որ եթե նրանցից որեւէ մեկի մոտ հաջորդ օրերին կհայտնաբերվի վարակ, մենք անմիջապես կարողանանք նրանց հայտնաբերել: Մենք ուղեւորների մասին մանրամասն ինֆորմացիա ենք հավաքում նախքան իրենց ժամանելը: Վայրեէջքից առաջ մեզ արդեն հայտնում են տվյալ կասկածով ուղեւորի առկայության մասին, եւ մենք հատուկ ընթացակարգով տվյալ ուղեւորին տարհանում ենք: Իսկ այն ուղեւորները, որոնք սերտ շփման մեջ են եղել այդ ուղեւորի հետ, այսինքն մոտ են նստած եղել, վերցնում ենք ավելի խիստ հսկողության տակ»: Նա հավելեց, որ այսօր արդեն կա դրական փորձ. Չինաստանը, Ճապոնիան, Սինգապուրը, Հարավային Կորեան կարողացել են հաղթահարել համաճարակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր