211652_close_icon
views-count1730 դիտում article-date 14:42 14-03-2020

Հետախուզվողները ներկայացել են ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 13-ին, ժամը 07.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո կամավոր բաժին է ներկայացել 28-ամյա Գոռ Հ․-ն, որը 2018թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (խոշոր չափերով թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: *** Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 13-ին, ժամը 21.20-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ինքնակամ բաժին է ներկայացել 38-ամյա Արտակ Ա․-ն, որը 2019թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերի (ազատությունից ապօրինի զրկելը) մեղադրանքներով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողը ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն: ` [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր