211652_close_icon
views-count31203 դիտում article-date 11:53 14-03-2020

Իտալիայում կորոնավիրուսից 1 օրում մահացել է 250 մարդ

Իտալիայում միայն ուրբաթ օրը նոր կորոնավիրուսից մահացել է 250 մարդ։ Այսպիսով, զոհերի թիվը այդ երկրում հասել է 1266-ի, հաղորդում է Interfax-ը։ Ինչպես հաղորդում է South China Morning Post թերթը, մարտի 14-ի դրությամբ Իտալիայում COVID-19-ով 17660 ախտահարված կա։ Ներկա պահին Իտալիայում են գտնվում չինացի առաջատար բժիշկներ, ովքեր իրենց փորձով օգնելու են տեղի բժիշկներին ճիշտ պայքարել կորոնավիրուսի տարածման կանխման դեմ, ինչպես նաև կօգնեն հիվանդների առողջացման հարցում։ Չինացի բժիշկների հետ Իտալիա են բերվել ավելի քան 31 տոննա անհրաժեշտ սարքավորումներ, բժշկական դիմակներ ու այլ պարագաներ։

Նմանատիպ նյութեր