211652_close_icon
views-count6971 դիտում article-date 16:54 14-03-2020

Սաուդյան Արաբիան դադարեցնում է բոլոր միջազգային թռիչքները

Սաուդյան Արաբիայի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 15-ից 2 շաբաթով դադարեցնել բոլոր միջազգային թռիչքները։ Այդ մասին հայտարարություն է տարածել Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարությունը։ Գերատեսչության թվիթերյան էջում գրառում է արված, որում ասվում է. «Թագավորական իշխանությունները որոշել են մարտի 15-ից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում 2 շաբաթով դադարեցնել միջազգային չվերթների իրականացումը»։

Նմանատիպ նյութեր