211652_close_icon
views-count2269 դիտում article-date 10:27 14-03-2020

Ստամբուլյան կոնվենցիայի հարցում սպասվում է աշխատանքային ու քարոզչական լուրջ գործընթաց․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով՝ որքան էլ իշխանությունները խուսափում են Ստամբուլյան կոնվենցիայի մասին հրապարակային խոսակցություններից, այնուամենայնիվ, այդ թեման նրանց քաղա­քական օրակարգում, մեղմ ասած, երկրորդական տեղում չէ: Մաս­նավորապես, մեզ տեղեկություններ են հասել, որ այս հարցով փետր­վարին Աղվերանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են գործող իշխանության այն ներկայացուցիչները, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ջատագովներից են: Հանդիպմանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանը. որպես պատճառաբանություն ներ­կայացվել է հագեցած գրաֆիկով զբաղվածությու­նը: Ըստ մեր աղբյուրի՝ այդ հանդիպմանը բավականին ներկայա­ցուցչական կազմով ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ՀԱԿ-ի որոշ շրջանակներ: Ավելին՝ ՀԱԿ մի քանի անդամներ առանձին զե­կույցներով են հանդես եկել: Մեր տեղեկություններով՝ ըստ նախնա­կան պայմանավորվածության, առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է կոնվենցիայի վավերացման հետ կապված աշխա­տանքային ու քարոզչական լուրջ գործընթաց սկսել, այդ թվում՝ նաև կազմակերպել խորհրդարանական լսումներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր