3834 դիտում
10:04 14-03-2020
Ինչո՞ւ է Փաշինյանը սպառնում եվրոպական կառույցներին․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը վերջին երկու օրերի հիմնական կարևոր քաղաքական իրադարձությունն է, և, ինչպես կանխատեսում էին մասնագետները, գործող իշխանություններն այն դարձրել են իրենց քաղաքական դիրքերն ամրացնելու հերթական հնարավորություն, և յուրաքանչյուր ելույթ իրենից ներկայացնում է հերթական քաղաքական հայտարարությունը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Վայքում ուշագրավ հայտարարություն էր արել՝ ասելով․ «Մենք մեր բոլոր միջազգային գործընկերներին հարգում ենք՝ եվրոպական կառույցներին, ԵՄ կառույցներին, ԵԽ կառույցներին, ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի կառույցներին, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի կառույցներին:
Բայց այդ կառույցներից. որևէ մեկն ավելի բարձր չէ, քան մեր ժողովուրդը և չի կարող լինել: Եթե մեր ժողովուրդը մի բան որոշի, ես ոչ մի օտարերկրյա կառույցի թույլ չեմ տա՝ մտքներով անցնի, լեզուները պտտվի ու ասի, որ մեր ժողովուրդը սխալ է որոշել: Եթե ժողովուրդը որոշել է, ուրեմն աշխարհում չկա մի ուժ, որ դա դնի կասկածի տակ ու քննարկի»։
Բանն այն է, որ, մեր տեղեկություններով՝ Բրյուսել կատարած իր վերջին այցի ժամանակ եվրոպական ներկայացուցիչները շատ կոշտ են վերաբերվել հանրաքվեի հակասահմանադրականության հետ կապված գործողություններին և Նիկոլ Փաշինյանին շատ կոշտ հիշեցրել են, որ դրա վերաբերյալ չկա անգամ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը:
Եվ Փաշինյանի ելույթը պարզապես խոստովանություն էր, որ դրսում լուրջ խնդիր կա՝ հանրաքվեի հետ կապված, ուստի ինքն ամեն ինչ անում է, որ դա վերագրի ժողովրդին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2758 դիտում
11:02 02-03-2019
Հիմա ո՞ւմ պետք է հավատալ` Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ միջազգային կառույցներին․ «168 ժամ»
4857 դիտում
09:25 22-02-2020
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. ո՞ւմ էին ուղղված Արցախի հարցով նրա ուղերձները․ «168 ժամ»
Այս բաժնից
583 դիտում
08:16 16-04-2024
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
1135 դիտում
07:57 16-04-2024
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»