211652_close_icon
views-count4836 դիտում article-date 22:22 13-03-2020

Պոլիտեխնիկի ղեկավարությունը քննարկել է առցանց ուսուցման հարթակ ներդնելու ու շահագործելու հարցը

Աշխարհում, այդ թվում մեր երկրում COVID-19-ի տարածման կանխարգելման միջոցառումները պատճառ են հանդիսացել անորոշ ուսումնական գործընթացի ընդհատման։ Ստեղծված աննախադեպ իրավիճակում կրթության կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով՝ այսօր Պոլիտեխնիկի ղեկավարությունը քննարկել է առցանց ուսուցման հարթակի հրատապ և ամբողջ ծավալով ներդնելու ու շահագործելու հարցը։ Մեր կողմից ստեղծված աշխատանքային խումբը հատուկ ռեժիմով աշխատում է այդ համակարգի հասանելիության ապահովման համար։ Այս պահին կարող ենք արձանագրել,որ ձեռնարկվում են բոլոր քայլերը համակարգի հասանելիությունը հաջորդ շաբաթվա վերջին ապահովելու համար։ Հորդորում եմ ուսանողներին պասիվ հանգստյան օրերն օգտագործել ինքնակրթության նպատակով, մինչև համալսարանի կողմից կստանան կրթության կազմակերպման վերաբերյալ հանձնարարություններ։ [b]ՀԱՊՀ պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար Գոռ Վարդանյան[/b]

Նմանատիպ նյութեր