211652_close_icon
views-count1795 դիտում article-date 21:56 13-03-2020

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Մարտի 12-ին, ժամը 17.30-ին, Երեւանի Աբելյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 12-ին, ժամը 18.35-ին, Երեւանի Աշտարակի խճուղում իրար են բախվել «Օպել» և «Դացիա Լոգան» մակնիշի ավտոմեքենաներ. «Դացիա Լոգանի» 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 12-ին, ժամը 15.45-ի սահմաններում, Գավառ քաղաքի Շահումյան փողոցում իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ապա «Մերսեդեսը» բախվել է ծառին. «Մերսեդեսի» 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 12-ին, ժամը 08.50-ի սահմաններում, Վանաձորի Հալաբյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքնով վերջինիս վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղի գազալցակայանի մոտ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի հողաթմբին. 24-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Մարտի 12-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 318,5-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենաներ. «ՎԱԶ-2107-ի» 34-ամյա վարորդը և «Մերսեդեսի» 78-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր