211652_close_icon
views-count4044 դիտում article-date 21:43 13-03-2020

Միկել Արտետա. Ինձ զգալիորեն ավելի լավ եմ զգում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան, որը վարակվել է կորոնավիրուսով, հայտնել է իր ինքնազգացողության մասին: «Ողջույն բոլորին: Շնորհակալ եմ ջերմ խոսքերի և աջակցության համար: Ես ինձ արդեն զգալիորեն լավ եմ զգում: Մենք բոլորս բախվել ենք ահռելի և աննախադեպ պրոբլեմի հետ: Յուրաքանչյուրի առողջությունը՝ միակ կարևոր բանն է հենց այս պահին: Հարգեք և պաշտպանեք միմյանց, հետևեք խորհուրդներին և մենք բոլորս միասին կհաղթահարենք խնդիրը: Կեցցե՛ք, որ ճիշտ որոշում կայացրեցիք՝ դադարեցնելով խաղերը», գրել է Արտետան իր ինստագրամի էջում:

Նմանատիպ նյութեր