211652_close_icon
views-count106017 դիտում article-date 20:50 13-03-2020

Վանաձորում թեստավորվողներից 4-ը Հայաստանի, մեկը՝ Իտալիայի քաղաքացի են

Վանաձորում կորոնավիրուսի թեստավորում անցնող 5 անձանցից 4-ն ազգությամբ հայ են, մեկը՝ իտալացի։ Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, [url=https://news.am/arm/news/565841.html?fbclid=IwAR21-ZIFAhHvBNntuvefJQUzpHM9TW4DCc5qy2rqVPV7WDv1OqiF_vmmxD4]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։ Քաղաքապետը հայտնեց, որ 2-ը ամուսիններ են, որոնք վերադարձել են Իտալիայից. երեկվանից հիվանդանոցում են, պրոֆիլակտիկ ստուգվում են եւ սպասում են թեստի արդյունքներին։ «Իտալիայի քաղաքացին Վանաձորի կարի արտադրամասի արտերկրացի պատվիրատուի ներկայացուցիչներից է։ Նախօրեին ինքնազգացողությունը վատացել է եւ դիմել է բժշկի։ Մասնակցել է խնջույքի, որից հետո մարսողական խնդիրներ է ունեցել։ 2 թարգմանչի հետ դիմել է բժշկի, նրան կասկածել են կորոնավիրուս. մեկուսացրել են եւ՛ թարգամանիչներին եւ՛ իտալացուն»,- ասաց նա եւ հավելեց, որ իտալացին 2 շաբաթ առաջ է ժամանել Հայաստան։ Նշենք, որ այս պահին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ: Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայից շտապօգնության մեքենաներով մի քանի մարդ մեկուսացվել է։ Ըստ ամենայնի, նրանք շփվել են կորոնավիրուսով վարակված իտալացու հետ, ով վերջերս էր եկել Իտալիայից։

Նմանատիպ նյութեր