211652_close_icon
views-count6573 դիտում article-date 17:14 13-03-2020

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերով պայմանավորված՝ ՀՔԱՎ-ում դեմառդեմ իրավախորհրդատվությունը դադարեցվում է

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերով պայմանավորված՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այսօրվանից դադարեցնում է դեմառդեմ իրավախորհրդատվություն տրամադրել և Վանաձորի, և Երևանի գրասենյակներում։ Իրավախորհրդատվություն կտրամադրվի ՄԻԱՅՆ հեռախոսի միջոցով՝ 0322 4 22 68, 094 04 22 68 հեռախոսահամարներով և 0 8000 12 11 անվճար թեժ հեռախոսագծի միջոցով՝ Վանաձորում և 011 24 22 68 հեռախոսահամարով Երևանում։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իրավախորհրդատուի ցուցումով, երբ գրասենյակ գալը պարտադիր է, խնդրում ենք ձեռնարկել անվտանգության բոլոր միջոցառումները՝ կրել դիմակ և ձեռքերն ախտահանել հատուկ միջոցներով։

Նմանատիպ նյութեր