211652_close_icon
views-count11076 դիտում article-date 13:00 13-03-2020

Ընկեր ջան, սթափվիր ու սկսիր քո անհատական պատասխանատվությունը բարձրացնել. Մենուա Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/menua1/posts/2736612663074458]էջում[/url] գրում է. «Այ Նիկոլ ջան խոսում ես մեր քաղաքացիների անհատական պատասխանատվությունից կորոնավիրուսին դիմագրավելու համար ու շատ ճիշտ ես անում, բայց անհատական պատասխանատվություն առաջին հերթին դու պիտի ունենաս, որը չունես.... Ամբողջ աշխարհը պայքարում ա էդ անտեր վիրուսի դեմ՝ արգելելով մարդկանց մասսայական հավաքները, դու գնում ես մարզում մարդկանց հավաքում ես իրար գլուխ ու էս ծանր իրավիճակում դարձյալ մեր ժողովրդին քո կոչերով լարում իրար դեմ, դրամը մեկ օրում 7-8 նիշով արժեզրկվել ա, բայց դու 7 միլիոն դոլար բյուջեից ծախսում ես հակասահմանադրական հանրաքվեի վրա, միայն թե քո քաղաքական ու անձնական կապրիզները բավարարես... Ընկեր ջան, սթափվիր ու սկսիր քո անհատական պատասխանատվությունը բարձրացնել, քանզի էս վիրուսը արդեն ֆինանսա-տնտեսական համաշխարհային ճգնաժամի է վերածվում, որից Հայաստանի տնտեսությունը ևս տուժելու ա, ու մեր քաղաքացիները սկսելու են ավելի վատ ապրել, հետևաբար սկսիր կամ մտածել մեր պետության մասին, կամ եթե չես կարող՝ հեռացիր, քանի ուշ չի նորմալ մարդ գա վարչապետ, ավելի ճիշտ նորմալ կրիզիսի մենեջեր գտնենք, որ կարողանանք հնարավորինս փոքր կորուստներով դուրս գալ այս գլոբալ աղետից...»։

Նմանատիպ նյութեր