211652_close_icon
views-count3368 դիտում article-date 20:18 12-03-2020

Ռոնալդուն հրաժարվել է վերադառնալ Իտալիա և միանալ «Յուվենտուսին»

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել Թուրինի «Յուվենտուսի» վերջին մարզումը: 35-ամյա ֆուտբոլիստը որոշել է չվերադառնալ Իտալիա՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: «Ոսկե գնդակի» հնգակի հաղթողը որոշել է մնալ Պորտուգալիայում` Մադեյրա կղզում: Կրիշտիանուն սպասում է թիմում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հանգուցալուծմանը, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/12/%d5%bc%d5%b8%d5%b6%d5%a1%d5%ac%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b9%d5%ab-%d5%be%d5%a5%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a5%d5%ac-%d5%a9%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%b6-%d6%87-%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa/]Armsport.am[/url]-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թիմի պաշտպան պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով: Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունը դադարեցվել է մինչև առնվազն ապրիլի 3-ը: Այս մրցաշրջանում Կրիշտիանուն անցկացրել է 22 հանդիպում Իտալիայի առաջնությունում և խփել 21 գոլ:

Նմանատիպ նյութեր