211652_close_icon
views-count26663 դիտում article-date 19:36 12-03-2020

Երևանի «կարգին» քաղաքապետի հերթական «կարգին» ձախողումը

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը շարունակելու է պաշտոնավարել ՀՈԱԿ-ի ժ/Պ Արմեն Բեգոյանը: ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար մարտի 13-ին հայտարարված մրցույթը չի կայանա: Այս մասին հայտնել է Դատական տեղեկատվական համակարգը( DataLex): ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել քաղաքացի Հայկ Հովհաննիսյանի դիմումը՝ ընդդեմ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի: Մրցույթը նշանակվել է օրենսդրական բազմաթիվ խախտումներով: Դատարանը օրենքի ուժով կասեցրել է մրցույթը: Դեռ 2019թ. հուլիսից «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կազմավորման և կայացման ուղղությամբ հսկայական ներդրում ունեցող ներկայիս Ժ/Պ Արմեն Բեգոյանին քաղաքապետի ու նրա կնոջ քմահաճությունների, կամայականությունների ու ինքնագործունեության հետևանքով փորձ արվեց պաշտոնանկ անել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այս պաշտոնը քաղաքապետի կինը՝ Իվան, խոստացել էր իր մտերիմներից՝ Հրաչյա Աղաբեկյանին: Վերջինը հանդիսանում է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի Ժ/Պ: Ի դեպ, նա չունի համապատասխան մասնագիտություն և փորձ կանաչապատման ոլորտում: Վերջին շրջանի աղմկահարույց հրապարակումները ևս մեկ անգամ փաստում են, որ ազգությամբ չեխ տիկինն է որոշում, թե Երևանի քաղաքապետարանի որ կառույցում ով պետք է պաշտոն զբաղեցնի: Աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա: Ի դեպ, նորաստեղծ ՀՈԱԿ-ը կարճ ժամանակահատվածում հսկայածավալ աշխատանք է կատարել: Երևանը մաքրվել է տասնյակ տարիների աղբից: Իսկ առաջիկայում կանաչ Երևան ունենալու խոստում է տրվել:

Նմանատիպ նյութեր