211652_close_icon
views-count3077 դիտում article-date 18:23 12-03-2020

Հայաստանի հավաքականի ընկերական խաղերը կարող են չկայանալ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումների անցկացումը վտանգի տակ է՝ կորոնավիրուսի պատճառով: Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը՝ այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը: ՀՖՖ-ի հայտարարության մեջ ասված է. «Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես ել ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ: Ըստ այդմ, հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա: Վաղը՝ մարտի 13-ին, հարցը կքննարկվի ևս մեկ անգամ, և կկայացվի համապատասխան որոշում: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ապա ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը»: Հիշեցնենք,որ Հայաստանի ընտրանին մարտի 26-ին և 30-ին նախատեսված ընկերական հանդիպում ունի Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականնների հետ:

Նմանատիպ նյութեր