211652_close_icon
views-count71705 դիտում article-date 16:31 12-03-2020

Բողոքի ակցիա Լոռու մարզպետարանի դիմաց. 6 գյուղերի բնակիչներ պահանջում են հիմնանորոգել իրենց ավտոճանապարհները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, Լոռու մարզի Թումանյան Խոշորացված համայնքի կազմի մեջ մտնող 6 գյուղերի բնակիչներ բողոքի ակցիա են իրականացրել Լոռու մարզպետարանի առջև՝ պահանջելով հիմնանորոգել իրենց գյուղերի ճանապարհները: Ցույցի եկած գյուղացիներն ասել են, որ նախորդ բոլոր իշխանությունները տարիներ շարունակ ոչինչ չեն արել շուրջ 28 կմ ճանապարհահատվածը հիմնանորոգելու ուղղությամբ և որ իրենց միակ հույսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Բնակիչների խոսքով՝ քարուքանդ ճանապարհի պատճառով դադարել է գործել գյուղի տրանսպորտը, շարքից դուրս են եկել սեփական մեքենաները, իսկ շտապօգնությունն էլ գյուղ մեծ դժվարությամբ է հասնում: Մարզպետարանի բակում հավաքվածների հետ հանդիպել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով վստահեցրել է, որ նշված գյուղերի ճանապարհահատվածները կհիմնանորոգվեն հաջորդ տարի: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր