211652_close_icon
views-count2395 դիտում article-date 16:17 12-03-2020

Էկոնոմիկայի նախարարությունում ամփոփվել են փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի ծրագրի դասընթացների արդյունքները

Մարտի 11-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ անցկացվել է քննարկում՝ նվիրված «Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրի դասընթացների արդյունքների ամփոփմանը և գնահատմանը։ Քննարկմանը մասնակցել է նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Հետազոտությունն իրականացվել է 2019 թվականի մայիսից նոյեմբեր ժամանակահատվածում դասընթացներին մասնակցած 104 շահառուների հետ։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից անցկացվող 5-օրյա դասընթացը ծրագրից օգտվելու նախապայման է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության պետ Հայկ Ղևոնդյանը նշել է, որ ծրագրի դասընթացներին այս պահի դրությամբ մասնակցել են 131 շահառուներ, որոնցից 28-ի հետ կնքվել են պայմանագրեր։ Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության մասնագետի կողմից ներկայացվել են հետազոտության մեթոդաբանությունը, նպատակը, խնդիրները և մասնակիցների կողմից ներկայացված առաջարկությունները։ Հիմնական առաջարկները եղել են գործնական դասընթացները լավագույն մոդել և օրինակ հանդիսացող «խելացի» անասնաշենքում կազմակերպելու և նախարարության ներկայացուցչին դասավանդողների ցանկում ընդգրկելու վերաբերյալ։ Հանդիպման ավարտին տրվել են առաջարկներից բխող և ծրագրի կատարելագործմանը միտված հանձնարարականներ։

Նմանատիպ նյութեր