5384 դիտում
15:01 12-03-2020
Մարտի 11-ից սկսած Չինաստան մեկնող քաղաքացիները Չինաստանում կարանտինային նոր կարգի են ենթարկվելու. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը [url=https://www.facebook.com/MFA.Armenia/posts/4177449035614594]հայտարարություն [/url]է տարածել, որով տեղեկացնում է այն մասին, որ մարտի 11-ից սկսած բոլոր քաղաքացիները, որոնք ժամանում են Պեկին՝ ներառյալ օտարերկրյա քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։ Վերջինիս բացակայության պարագայում՝ պետության կողմից տրամադրված հատուկ վայրերում (հյուրանոցային համալիրներում)։ Այն քաղաքացիները, որոնք Պեկին են ժամանում կարճաժամկետ, պարտավոր են տեղավորվել պետության կողմից նշված հյուրանոցներում և անցնել պարտադիր թեստավորում։
Գուանջոու և Շանհայ քաղաքներում պարտադիր կարանտինի են ենթակա միայն այն քաղաքացիները, որոնք ժամանում են կորոնավիրուսից առավել տուժած երկրներից՝ Իրանից, Իտալիայից, Կորեայից, Ճապոնիայից։
Դեսպանությունը տեղեկացնում է, որ 14-օրյա կարանտինային ռեժիմի պահպանումը չի վերաբերվում տարանցիկ ուղևորներին, որոնք օդանավակայանում ստանդարտ բժշկական զննություն անցնելուց հետո, շարունակելու են իրենց ուղևորությունը։
Նախարարությունը տեղեկացնում է, որ Չիաստանում ՀՀ Դեսպանությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և ցանկացած նոր տեղեկության դեպքում կիրազեկի լրացուցիչ։
Նմանատիպ նյութեր
3031 դիտում
18:56 12-03-2020
Մարտի 15-ին Իտալիայից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի
Այս բաժնից
490 դիտում
23:26 23-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
433 դիտում
23:11 23-04-2024
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House