211652_close_icon
views-count18573 դիտում article-date 14:28 12-03-2020

Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը 1 օրում կընդունվի

Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը շատ արագ կընդունվի՝ բառացիորեն մեկ օրվա ընթացքում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչպես նշեց փոխվարչապետը, դպրոցներում արձակուրդների երկարացման մասին որոշման համար հիմքեր են պետք, օրինակ՝ երկրում վիրուսի տարածման մասին վկայություններ: Սակայն Հայաստանում կորոնավիրուսի բոլոր դեպքերը լոկալացվել են, և այդ պատճառով, փոխվարչապետի կարծիքով, այս պահին դասերը չեղարկելու անհրաժեշտություն չկա: Ավինյանը նաև նշեց, որ այս պահին Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ վարակման դեպքերը քիչ են: Իր հերթին, նախարարը նշեց, որ այսօր աշակերտների մոտ 90%-ը հաճախում է դպրոց: Ընդ որում, Երևանում հաճախելիությունն ավելի բարձր է, քան մարզերում: Նախարարի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում, եթե լինեն ցուցումներ համապատասխան գերատեսչություններից, դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշում կարող է կայացվել խորհրդակցությունից հետո:

Նմանատիպ նյութեր