18786 դիտում
14:28 12-03-2020
Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը 1 օրում կընդունվի
Անհրաժեշտության դեպքում դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշումը շատ արագ կընդունվի՝ բառացիորեն մեկ օրվա ընթացքում: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտնեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Ինչպես նշեց փոխվարչապետը, դպրոցներում արձակուրդների երկարացման մասին որոշման համար հիմքեր են պետք, օրինակ՝ երկրում վիրուսի տարածման մասին վկայություններ: Սակայն Հայաստանում կորոնավիրուսի բոլոր դեպքերը լոկալացվել են, և այդ պատճառով, փոխվարչապետի կարծիքով, այս պահին դասերը չեղարկելու անհրաժեշտություն չկա:
Ավինյանը նաև նշեց, որ այս պահին Հայաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որտեղ վարակման դեպքերը քիչ են:
Իր հերթին, նախարարը նշեց, որ այսօր աշակերտների մոտ 90%-ը հաճախում է դպրոց: Ընդ որում, Երևանում հաճախելիությունն ավելի բարձր է, քան մարզերում:
Նախարարի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում, եթե լինեն ցուցումներ համապատասխան գերատեսչություններից, դպրոցական արձակուրդների երկարացման մասին որոշում կարող է կայացվել խորհրդակցությունից հետո:
Նմանատիպ նյութեր
25885 դիտում
18:27 12-10-2017
Հայտնի են դպրոցական աշնանային և ձմեռային արձակուրդների օրերը
7772 դիտում
12:03 18-10-2021
Դպրոցական արձակուրդների ժամանակացույցը. 1-ին դասարանցիներն արդեն այսօրվանից արձակուրդ են
12984 դիտում
15:01 25-10-2021
COVID-19. Առողջապահության նախարարությունը ԿԳՄՍՆ-ին առաջարկում է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը
Այս բաժնից
2749 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը