211652_close_icon
views-count1921 դիտում article-date 13:40 12-03-2020

Վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը. օրական 100 հրդեհ ենք ունենում. Ցոլակյան

Վերջին օրերին աննախադեպ ավելացել է հրդեհների քանակը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: «Օրական մինչև 100 հրդեհ ենք ունենում, որն այս սեզոնի համար շատ բարձր ցուցանիշ է և արդեն դժվարություններ են առաջանում մի տեղից մյուսը գնալու և հրդեհները մարելու հետ կապված: Տարածքային կառավարման մարմինները շատ լուրջ պետք է սրանով զբաղվեն: Գյուղացիներն իրենց այգիների տերևները, ավելցուկը հավաքում են ու այրում են, հետո չեն հետևում ու կրակը տարածվում է: Բացի այդ, կան նաև այլ պատճառներով հրդեհներ: Մենք հիմա ունենք անտառային հրդեհների դեպքեր, որն այս սեզոնին հատուկ չէ: Օրինակ երեկ ունեցել ենք 95 հրդեհ»,- ասաց նա՝ խնդրելով, որ համայնքի ղեկավարներն ուշադիր լինեն:

Նմանատիպ նյութեր