211652_close_icon
views-count2975 դիտում article-date 13:14 12-03-2020

Եթե քարոզարշավն ընդհատելու անհրաժեշտություն ծագի, կընդհատենք. Փաշինյան

Եթե անհրաժեշտություն լինի, քարոզարշավը կընդհատենք: Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Ջերմուկում «Այո»-ի քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դիտարկմանը, թե Էջմիածինում քաղաքացիների են մեկուսացնում կորոնավիրուսի կասկածանքով, գուցե ավելի շատ մարդիկ են վարակվել, Փաշինյանն ասաց. «Ժողովուրդ, այդ ի՞նչ հարց է ծագում, այդպիսի հարց չտաք, եթե կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելի մեծ լինի, Կառավարությունը դրա մասին կհայտարարի առաջինը: Այս պահին, թե ինչ խնդիր կա, ես երեկ երեկոյան ներկայացրել եմ. եթե կլինի ավելի մեծ ռիսկ, այդ մասին կասեմ»: Վարչապետը նշեց, որ հիմա հիվանդների հետ շփված մարդկանց շրջանակը պարզվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ: «Ընդ որում, կարող է լինեն մարդիկ, որոնք կմեկուսացվեն «Գոլդեն Փելեսում», և կարող են մարդիկ լինել, որոնց կխնդրեն, որ իրենց տանը մեկուսանան:

Նմանատիպ նյութեր